ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացման մաս կազմող համացանցային կայքի մշակման համար պատասխանատու կապալառու հիմնական կազմակերպության ղեկավարությունը հինգշաբթի օրը կկանգնի ԱՄՆ-ի Կոնգրես առջև՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից կայքում տեղ գտած բազմաթիվ անսարքությունների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար:
Հազարավոր ամերիկացիներ, ովքեր «HealthCare.Gov» կայքի միջոցով փորձել են գնել առողջության մասնավոր ապահովագրություն, ստիպված են եղել չափազանց երկար ժամանակ սպասել կայքում օգտատերերի հաշիվների ստեղծման: Առանց կայքում օգտատիրոջ հաշվի ստեղծման հնարավոր չէ իրականացնել առողջության ապահովագրության տարբեր պլանների համեմատությունը:
«HealthCare.Gov» կայքի օգտատերերը, բացի այդ, ստանում էին զանազան սխալների մասին շփոթեցնող հաղորդագրություններ, կայքի էջերը բեռնվում էին չափազանց դանդաղ կամ չէին արձագանքում օգտատերերի գործողություններին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնյաներն ԱՄՆ-ի Սպիտակ տանը հանդիպում են ունեցել առողջության ապահովագրության ոլորտում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ կայքի անսարքությունները շտկելու խնդրի քննարկման նպատակով:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, կայքում տեղ գտած անսարքությունները շտկելու համար ներգրավվել են նաև ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի մասնագետներ:
Նախագահ Բարաք Օբաման օրերս հիասթափություն էր արտահայտել իր վարչակազմի կողմից ստեղծված բժշկական ապահովագրության գրանցման առցանց շուկայի կայքում տեղ գտած անսարքություններով՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ համակարգի անսարքությունները կվերացվեն, և որ իր հեղինակած «Մատչելի առողջապահության մասին» օրենքը բարենպաստ կլինի ամերիկացիների համար: