Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվերակության է դրվելու մեծածավալ աշխատատեղերի մասին օրինագիծը


Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները գումարելու են հազվադեպ հատուկ նիստ, որի ընթացքում քվեարկության է դրվելու 26 միլիարդ դոլարի արժողությամբ պետական հատվածի աշխատատեղերին օժանդակություն ցուցաբերելու համար նախատեսված օրինագիծ:

Օրինագծով նախատեսվում է, որ նահանգներին հատկացվելու է 10 միլիարդ դոլար` առնվազն 100000 ուսուցիչների աշխատատեղեր պահպանելու համար: Բացի այդ, նահանգներին հատկացվելու է ևս 16 միլիարդ դոլար` չքավորների համար նախատեսված դաշնային և նահանգային մակարդակով համատեղ իրականացվող «Մեդիքեյդ» առողջապահական ապահովագրության ծրագրով վճարումներ կատարելու համար:

«Մեդիքեյդ» ծրագրի համար դաշնային բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնելը նահանգների իշխանություններին հնարավորություն կտա պահպանելու ոստիկանության և պետական այլ ծառայողների մոտ 150000 աշխատատեղ:

Անցած շաբաթ, երբ ԱՄՆ-ի Սենատը հաստատել էր օրինագիծը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վեց շաբաթ տևողոթյամբ արձակուրդն արդեն սկսվել էր: Սենատում օրինագիծը հաստատելը ստիպել է Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսիին հետ կանչել Պալատի անդամներին` երեքշաբթի օրվա մեկօրյա նիստում մասնակցելու համար:

XS
SM
MD
LG