ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների մասին նոր օրինագիծը:
Սպասվում է, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի մի քանի օրվանից կայանալիք երդմնակալության արարողությունից առաջ ընդունված այս քայլը հստակ ազդանշան կդառնա Թեհրանի կողմից իրականացվող միջուկային վիճահարույց ծրագրի մասին:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունն արտացոլել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի և նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի միջև Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ առկա տարաձայնությունները՝ գալիք մի քանի ամսվա ընթացքում Թեհրանի միջուկային ծրագիր շուրջ կայանալիք բանակցություններին ընդառաջ:
Իրանը սակայն պնդում է, որ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը միանշանակ խաղաղ նպատակներ է հետապնդում:
Ներկայացուցիչների պալատի ձայների 400՝ կողմ, 20՝ դեմ հարաբերակցությամբ ընդունված օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում օրական մեկ միլիոն տակառով նվազեցնել Իրանում արտահանված նավթի ներմուծումը:
Օրինագծի հեղինակները համարում են, որ, դիմելով նման միջոցների, հնարավոր կդառնա կրճատել միջուկային ծրագրի իրականացմանը տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված այս օրինագիծն առաջինն է, որտեղ հստակ նշված են Իրանում արդյունահանված նավթի մատակարարման ծավալները: