ԱՄՆ-ում երկուշաբթի օրը նշվում է Կոլումբոսի օրը, որը տոնական է հռչակվել 1971 թվականին և նշանավորում է Քրիստափոր Կոլումբոսի նավերի պատմական ժամանումն Ամերիկա մայրցամաք:
Կոլումբոսի օրն ԱՄՆ-ում փակ են բանկերի, նահանգների պետական ձեռնարկությունների, փոստային բաժանմունքների և դաշնային գործակալությունների մեծ մասը: Փակ են նաև պարտատոմսերի շուկաները, սակայն այս օրը գործելու են առևտրային բազմաթիվ ընկերություններ և բորսաներ:
Տոնական այս օրը աշխատանքի կներկայանան նաև Միացյալ Նահանգների օրենսդիրները, որոնք կփորձեն լուծում տալ դաշնային կառավարության մասնակի փակման խնդրին, ինչպես նաև կասեցնել պարտքային ճգնաժամի մոտալուտ սպառնալիքը:
Կոլումբոսի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի նիստերի անցկացման դեպքերը սակավաթիվ են: ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի երկու պալատները վերջին քսան տարվա ընթացքում միաժամանակ նիստ են անցկացրել ընդամենը մեկ անգամ՝ 1998 թվականին:
ԱՄՆ-ի Սենատը, բացի այդ, տոնական այս օրվա ընթացքում ժողովվել էր 2004 թվականին: