Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում երկրի Սահմանադրությունն ընթերցվելու է բարձրաձայն


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում երկրի Սահմանադրությունն ընթերցվելու է բարձրաձայն

Հանրապետականները պնդում են, որ երկրի հիմնադիր փաստաթղթի բարձրաձայն ընթերցումը խորհրդանշական քայլ է, որի նպատակը երկրի օրենսդիրներին սահմանադրական սկզբունքներին հետևելու իրենց պարտավորության մասին հիշեցնելն է:

Բացի այդ սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատում կընդունվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է հինգ տոկոսով կրճատել Կոնգրեսի բյուջեի ծախսային մասը:

Հանրապետականների համաձայն, այս քայլը թույլ կտա ինն ամսվա ընթացքում խնայել 35 միլիոն դոլար:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նոր նստաշրջանը մեկնարկել է չորեքշաբթի օրը: Պալատն իր աշխատանքը սկսել է նորընտիր և վերընտրված օրենսդիրների երդման արարողությամբ: Պալատի խոսնակ է դարձել հանրապետական Ջոն Բոները:

XS
SM
MD
LG