Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշում են քաղաքացիական պատերազմի 150-րդ տարելիցը


ԱՄՆ-ում նշում են քաղաքացիական պատերազմի 150-րդ տարելիցը
ԱՄՆ-ում նշում են քաղաքացիական պատերազմի 150-րդ տարելիցը

ԱՄՆ-ում անցկացվում են երկրում քաղաքացիական պատերազմի սկզբի 150-ամյա տարելիցը նշանավորող միջոցառումներ:

Քաղաքացիական պատերազմը սկսվել էր 1961 թվականի ապրիլի 12-ին, երբ Հարավային Կարոլինա նահանգի ծովափնյա Չարլստոն քաղաքում անջատողականների` Կոնֆեդերացիայի զորքերը հարձակում են գործել Յունիոնիստների ուժերի կողմից զբաղեցրած Ֆորտ Սամթերի վրա:

Ֆորտ Սամթերի պաշտոնատար անձանցից մեկը հայտնել է, որ երեքշաբթի օրը կայանալիք միջոցառումների ընթացքում փորձելու են խուսափել մթնոլորտը տոնականի վերածելուց, քանի որ Միացյալ Նահանգների հարավային և հյուսիսային նահանգների միջև պատերազմում զոհվել է մոտ 600 հազար ամերիկացի:

Մինչ այժմ վիճարկելի է քաղաքացիական պատերազմի ճշգրիտ պատճառը: Որոշ մասնագետների համաձայն, պատերազմը սկսվել էր հարավային նահանգների կողմից դաշինքից հեռանալու իրենց իրավունքն օգտագործելով Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգներ կազմավորելու ծրագրերի պատճառով: Այլոց կարծիքով սակայն, հարավային 11 նահանգները դաշինքից հեռացել էին` այնտեղ գործող ստրկատիրական համակարգը պահպանելու նպատակով, որին դեմ հանդես էր գալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն այն ժամանակ զբաղեցնող Աբրահամ Լինքոլը:

XS
SM
MD
LG