Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը եւ Չինաստանը բանակցում են մարդու իրավաունքների շուրջ


ԱՄՆ-ը եւ Չինաստանը բանակցում են մարդու իրավաունքների շուրջ
ԱՄՆ-ը եւ Չինաստանը բանակցում են մարդու իրավաունքների շուրջ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի դիվանագետները երկու տարի դադարից հետո երկու օր շարունակ բանակցում են մարդու իրավունքների խնդրի շուրջ։

ԱՄՆ- ի արտգործնախարարությունը բանակցությունները որակել է ՛՛կառուցողական եւ անկեղծ՝՝։ Երկու կողմերը քննարկել են ինտերների ազատության, աշխատավորների իրավունքների եւ օրենքների կանոնակարգման խնդիրները։

Մարդու իրավունքների խնդիրների շուրջ բանակցելու անհրաժեշտությունը սկսվեց Չինաստանի կողմից ինտերնետային նոր կայքէջերի արգելման եւ երկրում գրաքննության ավելի խիստ չափանիշներ սահմանելուց հետո։

Ուրբաթ օրվա բանակցությունների շրջանակներում ԱՄՆ-ի պաշտոնյաները փորձում էին դիտարկել մարդու իրավունքների հետ կապված կոնկրետ դատական գործեր, այդ թվում նաեւ գրող-ակտիվիստ Լիու Քիաոբոյի գործը, ով դատապարտվել է 11 տարվա բանտարկության նենգադուլ մեղադրանքներով։

XS
SM
MD
LG