Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը «վիրավորական» է անվանել Իսրայելի պաշտպանության նախարարության մեկնաբանությունները


Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոն (արխիվային լուսանկար)
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոն (արխիվային լուսանկար)

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը վիրավորական է և անտեղի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի աշխատանք է տանում Միացյալ Նահանգները՝ Իսրայելի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»

Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը քննադատության է ենթարկել Իսրայելին՝ այս երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի կողմից Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ-ի արտգործնախարարի կողմից գործադրվող ջանքերը «մեսիական և մոլեգին» անվանելու համար:

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը վիրավորական է և անտեղի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի աշխատանք է տանում Միացյալ Նահանգները՝ Իսրայելի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին:

Իսրայելի մամուլում հրապարակվել է երկրի պաշտպանության նախարար Յաալոնի հայտարարությունը, որի համաձայն վերջինս ասել է, թե «Ջոն Քերին, որը եկել է մեր մոտ և գործում է՝ ելնելով անհասկանալի մոլեգնության և մեսիական զգացումներից, չի կարող ինձ որևէ բան սովորեցնել պաղեստինցիների հետ հակամարտության մասին»:

«Արտգործնախարար Քերին և իր աշխատանքային խումբը, որի կազմում է գեներալ Ջոն Ալենը, զոր ու գիշեր աշխատում են՝ Իսրայելի համար կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, քանի որ արտգործնախարարը շատ է մտահոգված Իսրայելի ապագայով», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Մենք չէինք ակնկալում, որ մոտ դաշնակցի պաշտպանության նախարարը հարցականի տակ կդնի արտգործնախարար Քերիի դրդապատճառներն ու կաղավաղի արտգործնախարարի առաջարկը»:
XS
SM
MD
LG