Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կներկայացնի պետբյուջեի նախագիծը


ԱՄՆ-ի նախագահը կներկայացնի պետբյուջեի նախագիծը
ԱՄՆ-ի նախագահը կներկայացնի պետբյուջեի նախագիծը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը կներկայացնի պետական բյուջեի նախագիծը:

Սպասվում է, որ Միացյալ Նահանգների բյուջեի աճող պակասորդի դեմ պայքարելու նպատակով նախագահ Օբաման կառաջարկի միաժամանակ կրճատել ծախսերը և բարձրացնել հարկերը:

Նախագահ Օբաման արդեն երկար ժամանակ առաջ է քաշում «հավասարակշրջած» բյուջեի գաղափարը, որի հիմքում ընկած է ծախսերի հավասարակշռված կրճատման և հարկերի նույնանման բարձրացման սկզբունքը:

Բյուջեի ծախսային մասին կրճատման հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է ձեռնարկել ազգային տնտեսության զարգացման խթանմանն ուղղված միջոցներ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Ջեյկոբ Լյուի համաձայն, նախագահի կողմից մշակված բյուջեի նախագիծն արտացոլում է այս առաջնությունները:

«Նախագիծը մշակված է տասը տարվա կտրվածքով: Կարճաժամկետում երկրում անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել տնտեսական աճին, իսկ երկարաժամկետում՝ վերահսկողություն հաստատել բյուջեի պակասորդի նկատմամբ՝ միաժամանակ հաշվի առնելով տնտեսության ապագա զարգացումը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ստանձնելով նախագահի պաշտոնը, նախագահական առաջին ժամկետի ավարտին նախատեսում էր երկու անգամ կրճատել պետական բյուջեի պակասորդը: Այնուամենայնիվ, 2009 թվականին բյուջեի պակասորդը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը և, ԱՄՆ-ի Սպիտակ տան կանխատեսումների համաձայն, այս տարի բյուջեի պակասորդը կրկին կգերազանցի այս ցուցանիշը:

XS
SM
MD
LG