Մատչելի հղումներ

Օբաման 2012 թվականի բյուջեի նախագիծն ուղարկել է Կոնգրես


Օբաման 2012 թվականի բյուջեի նախագիծն ուղարկել է Կոնգրես

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր կողմից առաջարկված 2012 թվականի 3,7 տրիլիոն դոլար կազմող բյուջեի նախագծում արտացոլվել է բյուջեի ծախսային մասի նկատմամբ առավել պատասխանատու որոշումներ ընդունելու կարիքը, սակայն հանրապետականները պնդում են, որ բյուջեում բավարար կրճատումներ նախատեսված չեն։

Օբաման երկուշաբթի օրը Կոնգրեսին է ներկայացրել իր կողմից առաջարկվող բյուջեի նախագիծը, որն առաջարկում է գալիք տասնամյակի ընթացքում կրճատել ԱՄՆ-ի բյուջեի պակասորդը $1.1 տրիլիոն դոլարով։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոները քննադատության է ենթարկել բյուջեի նախագիծը՝ ասելով, որ դրանում շարունակում են «շռայլ ծախսվել» միջոցները, ինչի արդյունքում տնտեսական վիճակը դառնալու է ավելի անկայուն և կորսվելու են ավելի մեծ թվով աշխատատեղեր։

Հանրապետականները ցանկանում են վերադարձնել ներքին ծախսերը 2008 թվականի մակարդակին, և կոչ են արել բազմաթիվ, ներառյալ շրջակա միջավայրի պահպանության, բժշկական հետազոտությունների և սահմանների վերահսկողության ոլորտներում իրականացրել մեծածավալ կրճատումներ։ Բոների համաձայն, Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունն այս շաբաթ քվեարկելու է գալիք յոթ ամսվա ընթացքում կամայական ծախսերը տասնյակ միլիարդ դոլարով կրճատելու օգտին։

Օբաման երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի բյուջեի նախագծում ներառվել են կրճատումներ, սակայն նորարարության, կրթության, արագընթաց գնացքներ և համացանցային կապ ապահովելու ծրագրերում կատարվելու են «անհրաժեշտ« ներդրումներ։

XS
SM
MD
LG