Մատչելի հղումներ

Մասնագետների խումբը կոչ է անում զգալիորեն կրճատել ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը


Մասնագետների խումբը կոչ է անում զգալիորեն կրճատել ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը

ԱՄՆ-ի նախագահի կողմից կազմված մասնագետների խումբը, որին հանձնարարված էր ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտի կրճատման ուղիներ որոնել, կոչ է անում իրականացնել բյուջեի հիմնովին վերանայում, որը կարող է ազդեցություն գործել բոլոր ամերիկացիների վրա` հարուստ, թե՛ աղքատ:

Ֆինանսական պատասխանատվության և բարեփոխումների ազգային հանձնաժողովը Վաշինգտոնում չորեքշաբթի օրը ներկայացրել է իր վերջնական հաշվետվությունը` զգուշացնելով, որ պետական ծախսերը չկրճատելու դեպքում երկիրը վտանգի տակ է դնելու իր ֆինանսական ապագան:

Հաշվետվությունում օրենսդիրները կոչ է արվում վերացնել հարկային մեծ վնասներ հասցնող արտոնությունները, բարձրացնել վառելիքի հարկը և թոշակային տարիքը:

Հանձնաժողովի փոխնախագահի համաձայն, այս միջոցառումների իրականացումը թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ի բյուջեի դեֆիվիտը մոտ 4 տրիլիոն դոլարով, ինչպես նաև կայունացնել բյուջեի դեֆիցիտը մինչև 2014 թվականը:

Երկու ճանաչված օրենսդիր` հանրապետական Ջադ Գրեգն ու դեմոկրատ Քենթ Քոնրադն ասել են, որ սատարելու են այս առաջարկությունը: Նրանք առաջարկությանը հավանություն տված ընտրված առաջին պաշտոնյաներն են:

Այլ օրենսդիրներ ասել են, որ իրենք չեն կարող աջակցել այս նախագիծը` պնդելով, որ դրանով կամ չափազնաց շատ, կամ` քիչ ծախսեր են կրճատվում:

XS
SM
MD
LG