Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ստորագրելու է սահմանային անվտանգության օրինագիծը


Ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրելու է 600 միլիոն դոլար արժողությամբ սահմանային անվտանգության օրինագիծը, որը ստորագրելու պահից օրենքի ուժ է ստանալու: Օրինագծով կարգավորվող խնդիրը կարևոր նշանակություն ունի այս տարվա վերջին կայանալիք միջանկյալ ընտրությունների անցկացման համար:

Այս շաբաթ հաղթահարվել են օրինագծի ստորագրման առջև եղած վերջին խոչընդոտները: ԱՄՆ-ի Սենատը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատը գումարել էին օգոստոս ամսին հազվադեպ տեղի ունեցող հանդիպումներ` օրինագծի շուրջ քվեարկությունն անցկացնելու նպատակով:

Օրինագծով նախատեսվում է Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան սահմանային գոտում ավելացնել պարեկային ծառայության 1000 լրացուցիչ ծառայող, ինչպես նաև աշխատանքի ընդունել ԱՄՆ-ի Մաքսային և սահմանապահ գործակալության, ինչպես նաև Ներգաղթի և մաքսային ծառայության 250-ական նոր ծառայող` թմրամիջոցների մաքսանենգությանը վերջ տալու նպատակով:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանային գոտում գործարկել առանց օդաչուի կառավարվող հետախուզական երկու լրացուցիչ ինքնաթիռ:

XS
SM
MD
LG