Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հանրապետականները կոչ են անում կրճատել երկրի բյուջեի ծախսերը


ԱՄՆ-ի հանրապետականները կոչ են անում կրճատել երկրի բյուջեի ծախսերը

ԱՄՆ-ի պահպանողական օրենսդիրների մի խումբ առաջարկել է գալիք մեկ տասնամյակի ընթացքում զգալի կրճատումներ կատարել բյուջեի ծախսային մասում` այդ թվում ԱՄՆ-ի միջազգային աջակցության ծրագրերը դադարեցնելու միջոցով:

Հանրապետականների ուսումնասիրության հանձնաժողովը, որի աշխատանքում ներգրավված է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ավելի քան երկու երրորդը, ներկայացրել է հաջորդ տասնամյակի ընթացքում դաշնային ծախսերը 2,5 տրիլիոն դոլարով կրճատելու առաջարկություն:

Հանձնաժողովի կողմից առաջարկվող կրճատումներից են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ-ի առևտրի և զարգացման գործակալության աշխատանքների, ինչպես նաև Եգիպտոսին և Իռլանդիային հատկացվող տնտեսական աջակցության դադարեցումը:

Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն հաստատելուց հետո դաշնային կառավարության ծախսերի կրճատումը դարձել է հանրապետականների առաջնային նպատակը:

Չնայած Ներկայացուցիչների պալատը կարող է սատարել խոշոր ծավալի հասնող այս կրճատումների իրականացումը, քիչ հավանական է, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը հաստատի ծախսային մասի այսպիսի խոշոր կրճատումներ:

XS
SM
MD
LG