ԱՄՆ-ում անցյալ տարվա ընթացքում անվճարունակության դիմումներ է ներկայացրել 1,5 միլիոն մարդ, և արդեն հինգերորդ տարին է, ինչ այս ցուցանիշը անընդհատ աճ է գրանցում:
2005 թվականին ԱՄՆ-ում օրենքների որոշ դրույթների փոփոխության արդյունքում ամերիկացիների համար ավելի դժվար է դարձել պարտքերը վճարելու իրենց պարտականությունը դադարեցնելու գործընթացը: Վերլուծաբանների համաձայն, այս միջոցառման արդյունքում ֆինանսական վատ վիճակում հայտնված մարդկանց ավելի փորք թիվը պետք է լրացներ պարտատերերից իրենց պաշտպանող անվճարունակության դիմումները, սակայն վերլուծաբանների սպասումները չիրականացան:
2008 թվականին աշխարհում և ԱՄՆ-ում սկսած ֆինանսական ճգնաժամի պատճառով միլիոնավոր ամերիկացիներ կորցրեցին իրենց աշխատանքը, և որոշ ժամանակ անց արդեն չէին կարող կատարել հիփոթեքային և սպառողական վարկերի դիմաց պարտավորությունները` հաճախակի կորցնելով բանկից իրենց բնակարանների հետգնման իրավունքը:
ԱՄՆ-ում այժմ գործազուրկ է աշխատունակ յուրաքանչուր տասը անձից մեկը, և գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 15 միլիոն:
Վերլուծաբանների համաձայն, տնտեսական ծանր պայմանները բերել են անվճարունակության դիմումների թվի աճին` չնայած երկրի տնտեսության դանդաղ վերականգման նշաններին: