Մատչելի հղումներ

Ձերբակալվել է 19 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանքով


Ձերբակալվել է 19 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանքով
Ձերբակալվել է 19 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանքով

ԱՄՆ-ում ձերբակալվել է “Սիթի գրուպ” հայտնի բանկային ընկերության նախկին փոխնախագահը, ով մեղադրվում է 19 միլիոն դոլարի հափշտակելու մեջ: Վերջինս` հերքում է մեղադրանքները:

Դաշնային դատախազությունը պնդում է, որ Գերի Ֆոսթերը 2010 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում, “Սիթի գրուպ”-ի մի շարք մասնաճյուղերից իրեն պատկանող հաշվեհամարների վրա է փոխանցել տարբեր չափերի գումարներ:

Մեղադրող կողմի համոզմամբ, Ֆոսթերն օգտագործել է բանկի ներքին գործունեությանը վերաբերող իր գիտելիքները, ինչի արդյունքում փոխանցումները կասկած չեն հարուցել: Գերի Ֆոսթերը աշխատել է ”Սիթի գրուպ”-ի ֆինանսավարկային բաժնում:

Երկուշաբթի օրը Ֆոսթերին պայմանականորեն ազատ են արձակել 800ն հազար դոլարի գրավի դիմաց: Մեղադրանքների ապացուցման պարագայում, Գերի Ֆոսթերը կարող է դատապարտվել մինչև 30 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG