Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քլինթընը բարձր գնահատական է տվել Սերբիայի քայլերին


Արտգործնախարար Քլինթընը բարձր գնահատական է տվել Սերբիայի քայլերին
Արտգործնախարար Քլինթընը բարձր գնահատական է տվել Սերբիայի քայլերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Բելգրադում, իր շնորհավորանքի խոսքն է հղել Սերբիային` դեպի Եվրոպական Միության հետ ներընդգրկման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ, սակայն նշել է, որ Բելգրադը դեռևս խնդիրների է հանդիպում եվրանտլանտյան համայնքի հետ հարաբերություններում:

Քլինթընն ասել է նաև, որ Արևմուտքը ողջունում է Սերբիայի համագործակցությունը ռազմական հանցագործություններ կատարած և պատասխանատվությունից խուսափող, ազգությամբ սերբ հանցագործներին ձերբակալելու գործում:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը Բելգրադ է ժամանել Բոսնիա-Հերցեգովինայից, որտեղ նա կոչ էր արել այս երկրի ղեկավարներին բարեփոխումներ իրականացնել երկրի բարդ քաղաքական համակարգում:

XS
SM
MD
LG