ԱՄՆ-ի ռազմական բարձրագույն պարգևին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվի մեդալին, արժանացել է Միացյալ Նահանգների զինված ուժերի սերժանտ Թայ Քարթերը, որը, վտանգելով սեփական կյանքը, Աֆղանստանում 2009 թվականին տեղի ունեցած մարտի ընթացքում փրկել էր թշնամու գնդակից վնասվածք ստացած զինծառայողի կյանքը:
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Կոնգրեսի պատվո մեդալ է շնորհել սերժանտ Կարտերին ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացված արարողության ընթացքում:
Նախագահ Օբաման իսկական հերոս է անվանել Քարթերին՝ նշելով, որ նրա ծառայությունն և անձնազոհ արարքը թույլ են տվել փրկել բազմաթիվ մարդկանց կյանքը:
Քարթերն ԱՄՆ-ի զինված ուժերի երկրորդ ծառայողն է, որը պարգևատրվել է Աֆղանստանի Նուրիստան նահանգում գտնվող «Քիթինգ» ֆորպոստի մոտ 2009 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մարտի ընթացքում ցուցաբերված խիզախության համար: Այս մարտի ժամանակ, որի ընթացքում թալիբները փորձում էին նվաճել ֆորպոստը, զոհվել էր ԱՄՆ-ի ութ զինծառայող:
«Քիթինգ» ֆորպոստի մոտ տեղի ունեցած մարտը դարձել էր Վիետնամի պատերազմի ժամանակից նման առաջին գործողությունը, որից հետո կենդանի մնացած երկու զինծառայող պարգևատրվել է Պատվո մեդալով: ԱՄՆ-ի զինված ուժերի սերժանտ Քլինթըն Ռոմեշան այս մեդալով պարգևատրվել էր այս տարվա փետրվար ամսին: