Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հետաձգում է զորավարժությունների անցկացումն Ուկրաինայում


«Ռեփիդ Թրայդենթ» անվանումը կրող զորավարժությունների անցկացումը հետաձգվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների գործողությունների պատճառով

Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ուկրաինայում հուլիս ամսին կայանալիք զորավարժությունները հետաձգելու մասին:

«Ռեփիդ Թրայդենթ» անվանումը կրող զորավարժությունների անցկացումը հետաձգվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների գործողությունների պատճառով:

Զորավարժություններին մասնակցության համար, «Արմի Թայմս» պարբերականի փոխանցմամբ, նախատեսվում էր ներառել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Կանադայի, Վրաստանի, Գերմանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի զինծառայողներին:

«Ռեփիդ Թրայդենթ» ամենամյա զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում են գումարտակի մակարդակի վրա անցկացվող խաղաղապահ գործողությունները, նախատեսվում էր անցկացնել Ուկրաինայի Լվով քաղաքի մոտակայքում:

Այս ընթացքում շարունակվում է Ռուսատանի զինված ուժերի հազարավոր զինծառայողների ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտակայքում: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ-ի օդուժի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը «Թվիթեր»-ում հրապարակված իր հաղորդագրության մեջ կոչ է արել Ռուսաստանին հետ քաշել զինված ուժերը Ուկրաինայի սահմաններից:

«Ռուսատանի զինված ուժերի հաստատված և ամբողջական դուրսբերումը Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից զգալիորեն կնպաստի իրավիճակի լարվածության նվազեցման», - ասված է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG