Մատչելի հղումներ

Երևանում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը


Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առևտրի ու ներդրումների խթանումը և էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Էրիկ Ռուբինն ու ԱՄՆ-ի կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը կգլխավորեն ԱՄՆ-ի արտգործնախարարության պատվիրակությունը, որը կմասնակցի հոկտեմբերի 18-ին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի կայանալիք հանդիպմանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարության պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի, Առևտրի ներկայացուցչի գրասենյակի և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

«Այս տարի նաև նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը երկու երկրների միջև տևական ու ամուր կապերի վառ օրինակ է: Այս տարվա հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առևտրի ու ներդրումների խթանումը և էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները», - նշված է հաղորդագրության մեջ:

1999 թվականին ձևավորված Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամենամյա հանդիպումներ է ունենում, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու տնտեսական կապերի խորացման ուղիները, և հարթակ են ապահովվում առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու համար:
XS
SM
MD
LG