Մատչելի հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը ժամանում է Բաքու


Ռիչարդ Մորնինգսթարը Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում է առաջադրվել նախագահ Բարաք Օբամայի կողմից դեռևս այս տարվա ապրիլի վերջին

«Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգթարն այսօր ժամանում է Բաքու»:

Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված տեղեկությունները:

Ռիչարդ Մորնինգսթարը Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում է առաջադրվել նախագահ Բարաք Օբամայի կողմից դեռևս այս տարվա ապրիլի վերջին: ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագահ Օբամայի առաջադրած թեկնածությունը:

Ռիչարդ Մորնինգսթարը սկսել է իր աշխատանքային գործունեությունը «Peabody & Brown» իրավաբանական ընկերությունից (այժմ` «Nixon Peabody»): Այնուհետ նա աշխատել է «Costar Corporation» ընկերությունում` որպես գլխավոր տնօրեն, իսկ 1990 թվակիանից զբաղեցրել է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:

Մորնինգստարը 1993 թվականի հունիսից զբաղեցրել է Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի ավագ փոխնախագահի պաշտոնը` քաղաքականության ու ներդրումային զարգացման հարցերով, 1999-ից 2001 թվականները զբաղեցրել է Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

2009 թվականի ապրիլի 20-ից Ռիչարդ Մորնինգսթարը զբաղեցնում էր Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ն արտգործնախարարության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
XS
SM
MD
LG