Հոկտեմբերի 7-8-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հանդիպումներ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի հայկական համայնքի հետ: Հանդիպումների ընթացքում փոխանակվելու են Հայաստանում ընթացիկ իրադարձությունների, ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության վերաբերյալ տեսակետներ:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 7-ին դեսպանը հանդիպելու է Սան Ֆրանցիսկոյի երիտասարդական և համայնական կազմակերպությունների ներկայացուցիչների և հոգևորականների հետ: Հայկական համայնքի հետաքրքրված բոլոր անդամների հետ հանդիպումը տեղի է ունենալու նույն օրվա երեկոյան Սան Ֆրանցիսկոյի «Մարիոտ Մարկիս» հյուրանոցում:
Հոկտեմբերի 8-ին դեսպանն այցելելու է Կալիֆորնիա նահանգի Բերքլիի համալսարան, որտեղ հանդիպելու է հայագիտության ամբիոնի ուսանողների հետ: