Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Աֆղանստանի պատերազմի մասին գաղտնի փաստաթղթերի հրապարակումը


Աֆղանստանում ԱՄՆ-ի ղեկավարած պատերազմի մասին հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարող է սպառնալ Աֆղանստանում ծառայող զինված ուժերի անվտանգությանը

Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Մայք Մալենը հայտարարել է, թե իրեն խիստ զայրույթ է պատճառել Աֆղանստանում անցյալ վեց տարիների ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարած պատերազմի մասին հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, ինչը կարող է սպառնալ Աֆղանստանում ծառայող զինված ուժերի անվտանգությանը։

WikiLeaks ինտերնետային կայքէջում կիրակի օրը հրապարակված գաղտնի փաստաթղթերի համաձայն, Պակիստանի գաղտնի հետախուզության ծառայությունը մեղադրվում է Աֆղանստանում գործող որոշ ապստամբ խմբերի աջակցելու մեջ։ Ծովակալ Մալընն ասել է, թե ԱՄՆ-ի ռազմավարության գլխավոր կետերից մեկը Պակիստանի հետ հարաբերությունների բարելավումն է, որպեսզի այդ երկրի իշխանությունները պայքարեն ալ-Քաիդայի եւ այլ հարակից խմբերի դեմ։

Երեքշաբթի օրը Աֆղանստանի ազգային անվտանգության խուրհուրդը հայտարարել է, թե հրապարակված գաղտնի փաստաթղթերը արտացոլում են ԱՄՆ-ի քաղաքականությանը հակասող տեղեկություններ, որոնց համաձայն ԱՄՆ-ը անտեսել է Պակիստանի դերի կարեւորությունը աֆղան ապստամբների դեմ տարվող պայքարում։

XS
SM
MD
LG