Զինված ուժերի պաշտոնյաների համաձայն, «M1 Abram» տանկերն ուղարկվելու են Աֆղանստանի հարավ, որտեղ ԱՄՆ–ի զինված ուժերը ծանր մարտեր են վարում զինյալների հետ։
Տանկերը, որոնց քաշը կազմում է 70 տոննա, ցամաքային ուժերին հնարավորություն են ընձեռելու ավելի մեծ տարածությունից վարել առավել ուժեղ, արագ և ճշգրիտ կրակ։
Տանկերն ունեն նաև առավել լավ օպտիկական միջոցներ և շարժունակություն, ինչը ԱՄՆ–ի ծովային հետևակազորին հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերել զինյալներին և մեկուսացնել նրանց՝ թույլ չտալով ներթափանցել բնակավայրեր։
ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համաձայն, դեկտեմբեր ամսին Աֆղանստանի հարավային մաս են ուղարկվելու 14 տանկ և ծովային հետևակազորի 115 ծառայողներ։