ԱՄՆ-իԿոնգրեսի հետաքննության համաձայն, ամերիկյան հարկատուների տասնյակ միլիոնավոր դոլարներ են անուղղակի կերպով վճարվում Աֆղանստանի զինյալներին, պետական պաշտոնյաներին եւ նույնիսկ Թալիբանին՝ Ամերիկայից Աֆղանստան մատակարարումների ապահովության համար։
Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ 2,1 մլրդ. փոխադրումների պայմանագրեր ունեն Աֆղանստանում տեղակայված 8 մասնավոր պայմանագրային գործակալություններ որոնք մի քանի հազար դոլար են վճարում զինյալներին յուրաքանչյուր բեռնատարի անվտանգության համար։
Պայմանագիրը ծածկում է ամերիկյան ուժերի գործածած իրերի եւ ծառայությունների 70 տոկոսը։
Զեկույցը ձեւակերպվել է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության ենթահանձնաժողովի կողմից, որի լսումներն անց էին կացվում երեքշաբթի օրը։