Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը քվեարկել է սովորական սպառազինության պայմանագրի շուրջ քննարկումները վերսկսելու օգտին


Նման բանակցություններ վերահսկելու փորձերը ձախողվել էին այս տարվա հուլիսին` ԱՄՆ-ի ընդդիմության պատճառով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել աշխարհում սովորական զենքի վաճառքը կարգավորող համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Նման բանակցություններ վերահսկելու փորձերը ձախողվել էին այս տարվա հուլիսին:

Գլխավոր ասամբլեան ձայների 133՝ կողմ, 0՝ դեմ և 17 պետություն՝ ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնել է գալիք տարվա մարտ մասին անցկացնել համաժողով, որը նպատակ կհետապնդի համաձայնություն ձեռք բերել սովորական սպառազինության միջազգային փոխանցման ստանդարտների սահմանման ծրագրի շուրջ:

Բանակցություններն այս տարվա հուլիսին ձախողվել էին հիմնականում այն պատճառով, որ Միացյալ Նահանգները չէր ցանկանում հավանության արժանացնել 60 միլիարդ դոլար ծավալով շուկայի նկատմամբ կարգավորիչ միջոցներ սահմանող համաձայնագրի վերաբերյալ ծրագիր մշակելու աշխատանքներ մեկնարկելը:

Այս բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի հրաձգային ազգային ասոցիացիան զգուշացրել էր ՄԱԿ-ի պատգամավորներին, որ համաձայնագրում քաղաքացիական անձանց կողմից հրազենի սեփականության վերաբերյալ ցանկացած դրույթ «հնարավորինս մեծ ընդդիմության կհանդիպի»: Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգում այս ամսին 28 զոհի պատճառը դարձած սպանդից հետո սակայն կրկին բարձրացվել է հրազենի տնօրինման քաղաքական հարցը:
XS
SM
MD
LG