ՄԱԿ-ի համաձայն, Ուկրաինայի արևելքում ռուսական համայնքի ներկայացուցիչները հանդես էին եկել նրանց նկատմամբ իբր իրականացված հարձակումների մասին անհիմն մեղադրանքներով՝ Ռուսաստանի միջամտությունը արդարացնելու նպատակով:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի երեքշաբթի օրը հրապարակված զեկույցը, որտեղ նշված է, որ ազգությամբ ռուս անձանց ուղղությամբ տեղի էին ունեցել որոշ հարձակումներ, սակայն դրանք համակարգված կամ լայնածավալ բնույթ չեն ունեցել:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի զեկույցը նախապատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շմոնովիչի կողմից այս տարվա մարտին Ուկրաինա կատարված երկու այցերի արդյունքներով:
«Մայդանում բողոքի ցույցերի լուսանկարները, ուկրաինացի ազգայնական ծայրահեղականների կողմից ազգությամբ ռուս անձանց հետապնդման մասին խիստ չափազանցված պատմությունները, ազգայնականների կողմից Ղրիմ ժամանելու և այնտեղ ազգությամբ ռուսներին հետապնդելու նպատակով զենքի կիրառման մասին հաղորդագրությունները կանոնավոր կերպով օգտագործվում էին ահաբեկման և անվստահության մթնոլորտի ստեղծմա համար, ինչն արտացոլվել էր Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի ինտեգրման գաղափարին ցուցաբերված աջակցության մեջ», - ասված է զեկույցում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել է նաև, որ գրասենյակի աշխատողները Ղրիմում գրանցել են արժանահավատ հաղորդագրություններ Ռուսաստանին միանալու հարցով այս տարվա մարտի 16-ին անցկացված հանրաքվեի գաղափարը չսատարող ակտիվիստներին և լրագրողներին հետապնդումների, կամայական ձերբակալությունների և խոշտանգումների ենթարկելու մասին:
Զեկույցում նշված է նաև, որ «Ուկրաինայում ընդհանուր առմամբ կոռուպցիան մնում է ամենալուրջ խնդիրներից մեկը, որը բացասական ազդեցություն է գործում մարդու իրավունքների, այդ թվում՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների վրա, խորացնում է անհավասարությունը, խարխլում է պետական ինստիտուտների, այդ թվում՝ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը, տանում է անպատժելիության և իրավունքի գերակայության սկզբունքի խախտման»: