Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Աշխարհը պատրաստ չէ կլիմայի փոփոխությունների ազդեցությանը»


Գիտնականները և աշխարհի ավելի քան 100 պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ ավարտել են Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում անցկացված հնգօրյա հանդիպումը, որի արդյունքներով հրապարակվել է Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նոր զեկույցը

Գիտնականները և աշխարհի ավելի քան 100 պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ մարտի 31-ին ավարտել են Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում անցկացված հնգօրյա հանդիպումը, որի արդյունքներով հրապարակվել է Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նոր զեկույցը։ Զեկույցի համաձայն աշխարհը պատրաստ չէ կլիմայի փոփոխությունների վտանգներին դեմ առ դեմ կանգնելուն:

Օդի բարձրացող ջերմաստիճանը կդառնա եղանակային ավելի ծայրահեղ երևույթների, սննդի և ջրի պակասի, ինչպես նաև էկոհամակարգերի անշրջելի փոփոխությունների՝ կորալների մահվան, անտառների վերացման ու կենդանիների տեսակների անհետացման պատճառ:

Այս մասին ասված է Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նոր զեկույցում, որի համաձայն աշխարհը պատրաստ չէ կանգնել ընդդեմ կլիմայի փոփոխությունների վտանգների: Զեկույցը հրապարակվել է գիտնականների և աշխարհի ավելի քան 100 պետությունների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայացած հնգօրյա հանդիպման ժամանակ:

Աշխարհի ռեսուրսների ինստիտուտից կլիմայի հարցերով վերլուծաբան Քելի Լևինի համաձայն, կլիմայի փոփոխությունների ազդեցություններից չի խուսափի աշխարհի որևէ տարածաշրջան:

Նրա խոսքով, կլիմայի փոփոխությունների պատճառով առաջ եկող ջրհեղեղները հիմնականում ազդեցություն են գործելու Աֆրիկայի պետությունների և Ավստրալիայի վրա։ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի պետությունների վրա ազդեցություն կգործեն չափազանց շոգ եղանակի ժամանակաշրջանները:

Նման երևույթներից, ըստ վերլուծաբան Լևինի, ամենից շատ կտուժեն բնակչության ամենաչքավոր խավերը, որոնք չունեն կլիմայի փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտ միջոցներ: Նա ասել է նաև, որ եղանակի նման փոփոխությունները բացասաբար կազդեն պարենային անվտանգության ու մարդկանց տնտեսական բարեկեցության վրա:

Որոշ կարծիքների համաձայն, չնայած զեկույցը հիմնականում ծանր հետևանքների մասին է խոսում, այն միաժամանակ լուծումներ գտնելու հնարավորություններ է ընձեռում: Ըստ Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողովի զեկույցի հեղինակների, զեկույցում ուսումնասիրվում են հասարակությանը հարմարեցնելու, հասարակության մեջ տեղի ունեցող երևույթները մեղմացնելու ու փոփոխելու եղանակները, որոնք կնպաստեն ոչ միայն կլիմայի փոփոխություններին առավել բարձր պատրաստ, այլև սկզբունքորեն ավելի լավ աշխարհ կառուցելու հնարավորությունների ձևավորմանը:
XS
SM
MD
LG