ՄԱԿ-ի տվյալների համաձայն, մոտ մեկ միլիոն սիրիացի ապրում է պարենի սղության և վառելիքի լուրջ պակասուրդի պայմաններում: Այս խնդիրների ազդեցությունը մեղմելուն խոչընդոտում են երկրում չդադարող բռնությունները:
ՄԱԿ-ի պարենի միջազգային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսը հայտնել է, որ գործակալությունն ամեն ամիս պարենային օգնություն է տրամադրում Սիրիայի մոտ մեկուկես միլիոն բնակիչների, որոնց գերակշռող մեծամասնությունը կազմում են ներքին տեղահանված անձինք, սակայն պարենային օգնության կարիքն ունի մոտ երկուսուկես միլիոն մարդ:
Սիրիայում օգնության բաշխման համար խոչընդոտներից են, ըստ կազմակերպության ներկայացուցչի, վառելիքի սղությունն ու անվտանգության հետ կապված խնդիրները:
«Բացի Սիրիայում Արաբական կարմիր մահակի կազմակերպութան և տեղական մի քանի բարեգործական կազմակերպությունների, որևէ այլ ոչ մի հասարակական կազմակերպություն կամ առանձին հովանավոր այս աշխատանքը կատարելու պատրաստակամություն չի հայտնել», - ասել է Էլիզաբեթ Բիրսը:
«Սիրիայում Արաբական կարմիր մահակի կազմակերպութան հնարավորությունները գրեթե սպառված են, այն չի կարող ընդլայնել իր գործողությունը: Այդ իսկ պատճառով տեղում պարենային օգնություն բաշխելու համար մեզ անհրաժեշտ է լրացուցիչ գործընկերների, հասարակական կազմակերպությունների աջակցությունը», - շեշտել է ՄԱԿ-ի պարենի ծրագրի ներկայացուցիչը:
Բիրսի համաձայն, Սիրիայում օգնություն բաշխելու լիազորություն ունի ընդամենը մի քանի մարդասիրական կազմակերպություն, սակայն նրանցից շատերը չունեն համապատասխան թվով անձնակազմ, վառելանյութ և այլ նյութեր, իսկ օգնություն տեղափոխող նավերը, երկրում բռնությունների սաստկացման պատճառով, բեռնաթափվում են Բեյրութում, այլ ոչ թե Սիրիայի Տարտուս նավահանգստում:
Մարդասիրական արագ վատթարացող իրավիճակում հայտնված միլիոնավոր սիրիացիներին փրկելու համար, ըստ Պարենի միջազգային ծրագրի, անհրաժեշտ է լրացուցիչ մեկուկես միլիարդ դոլարի օգնություն: Էլիզաբեթ Բիրսի համաձայն սակայն, նման օգնություն տրամադրելու կոչին գրեթե ոչ ոք չի արձագանքել: