Մատչելի հղումներ

Փոփոխության կենթարկվի Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելության իրականացման եղանակը


Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, նորվեգիայի գեներալ մայոր Ռոբերտ Մուդը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, 5 հուլիսի 2012թ.
Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, նորվեգիայի գեներալ մայոր Ռոբերտ Մուդը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, 5 հուլիսի 2012թ.

Միավորված ազգերի կազմակերպության դիտորդների առաքելությունը Սիրիայում դադարեցվել էր հունիսի 16-ին՝ երկրում գտնվող 300 դիտորդների անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրում գործող դիտորդների առաքելությունը վերսկսելուց հետո այն կենթարկվի փոփոխության, ինչը թույլ կտա դիտորդներին առավել կենտրոնանալ երկրի որոշ մասերում ստեղծված իրավիճակի վրա:

Դամասկոսում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում գեներալ մայոր Ռոբերտ Մուդը հայտնել է լրագրողներին, որ անհրաժեշտ է «դադարեցնել դիտորդների կարողությունների փոշիացումը»: Նա ասել է նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը գալիք մի քանի շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի առաքելության ապագայի վերաբերյալ:

«Ինչ որոշում էլ չընդունի Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրությունը շարունակելու է կրել բարոյական և քաղաքական պատասխանատվություն Սիրիայի ժողովրդի նկատմամբ: Մենք չենք շրջելու մեր հայացքը ձեր դժբախտությունից և շարունակելու ենք երկրում քաղաքական երկխոսության և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը ճանապարհներ որոնելուն ուղղված մեր աշխատանքը», - ասել է գեներալ Մուդը:

Միավորված ազգերի կազմակերպության դիտորդների առաքելությունը Սիրիայում դադարեցվել էր հունիսի 16-ին՝ երկրում գտնվող 300 դիտորդների անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով: ՄԱԿ-ի համաձայն, դիտորդների խումբը մի քանի անգամ դարձել է հրազենի և պայթուցիկ սարքերի կիրառմամբ իրականացված հարձակումների թիրախը:
XS
SM
MD
LG