Մատչելի հղումներ

Իրանն ու Միացյալ Նահանգները միջուկային ուղիղ բանակցություններ կանցկացնեն


Իրանի Բուշեր քաղաքում գտնվող միջուկային ռեակտորը (արխիվային լուսանկար)

Իրանի պաշտոնյաների հետ Ժնևում երկուշաբթի և երեքշաբթի օրերին հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյան Բերնսը և ԱՄՆ-ի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը

Միացյալ Նահանգները Ժնև է գործուղում բարձրաստիճան երկու պաշտոնյայի՝ Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ հազվադեպ տեղի ունեցող ուղիղ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Իրանի պաշտոնյաների հետ Ժնևում երկուշաբթի և երեքշաբթի օրերին հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսը և Իրանի հետ անցկացվող բանակցություններում ԱՄՆ-ի գլխավոր բանագնաց, ԱՄՆ-ի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը:

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Աբաս Արաքչին, հանդես գալով կիրակի օրը Իրանի հեռուստատեսությամբ, ասել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը մասնակցելու է նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը:

Արաքչիի համաձայն, հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվելու Իրանի միջուկային ծրագրի պատճառով այս երկրի նկատմամբ Արևմուտքի կողմից ընդունված պատժամիջոցների շուրջ:
XS
SM
MD
LG