Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում։
Արտգործնախարար Նալբանդյանը շաբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին ուղղված իր խոսքում հիմնականում անդրադարձ է կատարել Սիրիայում շարունակվող հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին:
«Հայաստանը մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով: Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռևս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ միասին նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատևման համար», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ հայտարարելով, որ Հայաստանը ողջունում է Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված 2118 բանաձևը՝ հիմնված Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնության վրա, որը կարող է բերել Սիրայում քիմիական զենքի ոչնչացմանը և դրա օգտագործման բացառմանը ու ճանապարհ բացել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ վերջ դնելով Սիրիայի ժողովրդի տառապանքներին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, արտգործնախարար Նալբանդյանը համոզվածություն է հայտնել, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և որ հակամարտությունների կարգավորումը քաղաքական կամք և վճռականություն է պահանջում:
«Երեք ամիս առաջ՝ հունիսի 18-ին Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, նախագահները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Հայաստանը ողջունեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնի կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Ցավոք, մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ հակառակն է անում, օրեցօր ավելացնում է ռազմատենչ, հակահայկական ու ատելություն սերմանող հռետորաբանությունը՝ դրա համար օգտագործելով նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը», - ասել է արտգործնախարար Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարարի համաձայն, Հայաստանը լիովին համաձայն է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը և միայն բանակցված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության և կայունության: Նա հիշեցրել է Ադրբեջանի կողմից, չնայած վերջինիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հանդիսանալու հանգամանքին, լայն մասշտաբներով հարձակողական զենքի իրականացվող աննախադեպ կուտակումները, որոնցով լրջորեն վտանգվում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը:
Իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանը հիշեցրել է, որ Բաքուն մերժում է ոչ միայն Հիմնարար սկզբունքները, այլ նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցները՝ հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ձևավորման վերաբերյալ:
«Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանին ես խոսեցի Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման մասին, որը խստորեն դատապարտվեց ողջ միջազգային հանրության, այդ թվում նաև ` ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հանձնաժողովների կողմից: Նույնիսկ այսօր՝ դրանից ավելի քան մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ այն իչն-որ արվել է շատ ճիշտ է արվել և հանդգնում է քննադատել միջազգային հանրության դիրքորոշումը: Դա ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության և միջազգային հանրության ընկալումների միջև խորացող անդունդնը», - ասել է Նալբանդյանը:
«Վերջերս ադրբեջանական ղեկավարությունը պետական մակարդակով օստրակիզմի ենթարկեց ադրբեջանցի անվանի գրող Այլիսլիին` պատմվածք հրատարակելու համար, որում նա խոսում է Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ մասերում հայերի ջարդերի մասին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, և գրողը, կյանքի սպառնալիքներ ստանալով, ստիպված էր լքել երկիրը» - նշել է Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը այս տարվա սեպտեմբերի կեսերին մեկ անգամ ևս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր սպառնալիքներով է հանդես եկել՝ պահանջներ ներկայացնելով հայկական տարածքների, ներառյալ՝ երեք հազարամյա մայրաքաղաք Երևանի նկատմամբ:
«Այս տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը», որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից և համահեղինակվել էր ավելի քան 60 երկրների կողմից: Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին», - վերահաստատել է Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով. «Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»: