Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Աֆղանստանում 23 տոկոսով ավելացել են զոհերը խաղաղ բնակիչների շրջանում»


ICRC
ICRC

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիմնական պատճառը հակակառավարական ուժերի գործունեությունն է

Աֆղանստանում 2013 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոսով աճել է զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում:

Այս մասին ասված է ՄԱԿ-ի աջակցության առաքելության կողմից հրապարակված զեկույցում, որտեղ նշված է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի հիմնական պատճառն է հակակառավարական ուժերի գործունեությունը:

Աֆղանստանի խաղաղ բնակչության համար 2013 թվականի առաջին վեց ամիսները եղել են բավականին ծանր: Երկրում թալիբների, զինյալ այլ խմբավորումների և Աֆղանստանի պետական մարմինների կողմից վերահսկողություն հաստատելու և պահպանելու պայքարի արանքում հայտնված խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվն այս տարվա առաջին կիսամյակում հասել է ավելի քան 1300-ի, վնասվածքն է ստացել ավելի քան 2,5 հազար մարդ:

ՄԱԿ-ի հաշվետվության համաձայն, գնալով ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում խիտ բնակեցված վայրերում, շուկաներում և ծանրաբեռնված ճանապարհների վրա հակակառավարական ուժերի կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերից:

Թալիբները հերքել են ՄԱԿ-ի աջակցության առաքելության կողմից հրապարակված զեկույցը՝ «քարոզչական նպատակներ հետապնդող հրապարակում» անվանելով այն:
XS
SM
MD
LG