ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է աշխարհի տերություններին հետաձգել Սիրիայի ուղղությամբ ռազմական հնարավոր գործողությունները մինչև ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով տեսուչները չավարտեն երկրում իրականացվող աշխատանքները:
Բան Կի-մունը հինգշաբթի օրն ասել է, որ տեսուչների խումբը Սիրիայից կհեռանա շաբաթ օրը և իրեն կզեկուցի կատարված հետաքննության արդյունքների մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ «անհրաժեշտ է հնարավորություն տրամադրել դիվանագիտությանը», քանի որ այս ընթացքում Միացյալ Նահանգներն ու Արևմուտքի այլ տերությունները քննարկում են Սիրիայի կառավարությանը անցյալ շաբաթ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ներկայացվող մեղադրանքներին արձագանքելու հնարավոր տարբերակները:
Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչների թիմը հինգշաբթի օրը մեկնարկել է Դամասկոսի մոտակայքում իրականացվող քննչական աշխատանքների երրորդ օրը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այս ընթացքում դեմ առ դեմ է կանգնել երկրի խորհրդարանի որոշ անդամների Սիրիայի դեմ ռազմական գործողություններում Մեծ Բրիտանիայի հնարավոր մասնակցության հարցում ընդդիմության հետ:
Երկրի խորհրդարանի հինգշաբթի օրն անցկացված նիստի ընթացքում որոշ օրենսդիրներ բարձրացրել են այն հարցը, թե արդյոք Մեծ Բրիտանիայի կողմից ռազմական հնարավոր գործողությունները կնպաստեն Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի խորացման: Մեծ Բրիտանիայի վարչապետը սակայն արձագանքել է՝ նշելով, որ որևէ գործողությունների չդիմելը կարող է գնահատվել որպես ուղերձ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին այն մասին, որ նա կարող է քիմիական զենք կիրառել՝ առանց նման գործողությունների դիմաց պատիժ կրելու որևէ սպառնալիքի:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով բարձրաստիճան խորհրդականները հինգշաբթի օրը զեկույց կներկայացնեն ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին Դամասկոսի արվարձաններում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման շուրջ:
ԱՄՆ-ի նախագահն այս ընթացքում տեղեկացրել է այն մասին, որ դեռևս որևէ որոշում չի կայացրել Սիրիայի դեմ ուղղված գործողությունների վերաբերյալ՝ միաժամանակ խոստանալով, որ միջազգային իրավունքի նորմերը խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
ԱՄՆ-ի ռազմական նավատորմն այս ընթացքում հինգերորդ հրթիռակիր նավն է ուղարկել Միջերկրական ծովի տարածաշրջան: Միացյալ Նահանգների պաշտպանության ոլորտի պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի «Ստաուտ» ռազմանավն ըստ էության կփոխարինի տարածաշրջանում գտնվող մեկ այլ նավի, սակայն դեռևս չեն հայտնել փոխարինման ամսաթիվը:
Սիրիայի կառավարությունը հերքում է քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մեջ իր ներգրավվածության մեղադրանքները: Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հինգշաբթի օրն ասել է, թե իր երկիրը ինքնապաշտպանության միջոցների կդիմի ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում և «հաղթանակած դուրս կգա»: