Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «հաստատակամորեն դատապարտել» է Սիրիայում բռնությունների սաստակացումը


«Կառավարական օդուժի կողմից պաղեստինցի փախստականների ճամբարի ռմբակոծության մասին հաղորդագրությունները խորին մտահոգություն են առաջացրել»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է Սիրիայում բռնությունների սաստկացումը՝ ասելով, որ կառավարական օդուժի կողմից պաղեստինցի փախստականների ճամբարի ռմբակոծության մասին հաղորդագրությունները խորին մտահոգություն են առաջացրել:

Սիրիայի ընդդիմության ակտիվիստների համաձայն, փախստականների «Յարմուք» ճամբարի ուղղությամբ նախօրեին իրականացված հարձակումն առնվազն ութ զոհի պատճառ է դարձել և եղել առաջին դեպքն անցյալ տարվա մարտ ամսին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհությունը ճնշելուն ուղղված գործողությունները մեկնարկելու ժամանակից, երբ օդային հարձակում է իրականացվել փախստականների ճամբարի ուղղությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների միջոցով իրականացված հարձակման մասին «վկայում են բազմաթիվ փաստաթղթեր»: Բան Կի-մունն առանձին դատապարտության է արժանացրել խաղաղ բնակչության և բնակավայրերի ուղղությամբ իրականացվող հարձակումները:

Մեծ Բրիտանիայից իր գործողությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, «Յարմուք» փախստականների ճամբարի ուղղությամբ կիրակի օրն իրականացված հարձակումը կառավարական ուժերի կողմից Դամասկոսի հարավային շրջանների ուղղությամբ հասցված օդային վեց հարվածներից մեկն է եղել:

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ-Շարաան այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ո՛չ ապստամբները, ո՛չ էլ կառավարությունը չեն կարող ռազմական եղանակով հաղթանակած դուրս գալ երկրում ծավալված հակամարտությունից: Այս հայտարարությանը դեռևս չի արժանացել Սիրիայի կառավարության որևէ արձագանքի:
XS
SM
MD
LG