ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով տեսուչները չորեքշաբթի օրը վերադարձել են Սիրիա՝ շարունակելու համար արդեն երկուսուկես տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման հանգամանքները:
Ակե Սելլստրոմի գլխավորած թիմը ժամանել էր Լիբանան, որտեղից մեքենայով տեղափոխվել Դամասկոս:
Սիրիայում չորեքշաբթի օրը ընդդիմության 13 խմբավորում հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հերքել են իրենց պատկանելիությունը Սիրիայի ազգային դաշինքին՝ նշելով, որ այն այլևս չի ներկայացնում իրենց շահերը:
Հայտարարության մեջ ընդդիմության խմբավորումները, որոնցից է նաև «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Նուսրայի ճակատ» խմբավորումը, հորդորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղողներին միավորվել՝ իսլամիստական գաղափարախոսության ներքո:
Այս ընթացքում շարունակվում են Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքը հանձնելու ՄԱԿ-ի բանաձևի նախագծի նախապատրաստմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախօրեին հանդիպել էր Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին: Հանդիպման ընթացքում սակայն Քերիին ու Լավրովին չհաջողվեց համաձայնության գալ փաստաթղթի հիմնադրույթների շուրջ:
Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, տարաձայնության հիմքում ընկած է ՄԱԿ-ի բանաձևի լեզվի խնդիրը: Ռուսաստանը դեմ է հանդես գալիս բանաձևի այնպիսի տեքստին, որտեղ հիշատակվում է ՄԱԿ-ի կանոնադրության Գլուխ VII-ը, որտեղ ասված է, որ միջազգային այս մարմնի որոշումների կատարումն ապահովելու համար հնարավոր է դիմել ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի գործողությունների: