Մատչելի հղումներ

Բան Կի-մունն ասել է Պուտինին, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայում ճգնաժամով


Նախագահ Պուտինի համաձայն, Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի համահիմնադիր երկիր, մշտապես և հետևողական սատարել է միջազգային գործերում ՄԱԿ-ի կենտրոնական դերը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրն ասել է Ռուսաստանի նախագահին, որ «խիստ անհանգստացած է» Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում ձևավորված ճգնաժամով:

Բան Կի-մունի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցկացվում էր այն ժամանակ, երբ Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատը քվեարկել էր Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին Ռուսաստանի նախագահի կողմից նախօրեին վավերացրած համաձայնագրի օգտին: Պուտինի այս քայլը դարձել է Սառը պատերազմի ժամանակից Արևելքի և Արևմուտքի միջև ստեղծված ամենամեծ լարվածության պատճառը:

«Խիստ անհանգստացած եմ Ուկրաինայի և Ռուսատանի շուրջ ստեղծված իրավիճակով», - Կրեմլում Պուտինի հետ անցկացված բանակցություններից հետո ասել է Բան Կի-մունը՝ հավելելով. «Ահա թե որն է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ անհանգստության վերացման լավագույն տարբերակը. մտահոգություններ ունեցող իշխանությունների բոլոր կառույցները պետք է սատարեն և ընդունեն ՄԱԿ-ի դիտորդներին, որոնց առաքելությունն է՝ տեղում հետևել մարդու իրավունքների պահպանմանը և հաղորդել տեղեկատվություն տեղերում կատարվող իրադարձությունների ամսին: Որոշ դիտորդներ արդեն իսկ տեղակայվում են Ուկրաինայում, ներառյալ երկրի արևելյան և հարավ-արևելյան մասերը: Վաղը ես կշարունակեմ դիվանագիտական իմ առաքելությունը՝ ուղևորվելով Կիև, որտեղ կհանդիպեմ նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովի և պարոն Յացենյուկի, պաշտոնատար այլ անձանց, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների հետ»:

Նախագահ Պուտինի համաձայն, Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի համահիմնադիր երկիր, մշտապես և հետևողական սատարել է միջազգային գործերում ՄԱԿ-ի կենտրոնական դերը:

Ռուսաստանի նախագահի համաձայն, ինքը «բարձր է գնահատում երկրագնդում արկա ճգնաժամերը կարգավորելուն ուղղված ջանքերը», այս գործում Բան Կի-մունի ունեցած դրական և չափազանց գործուն դերը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ անցկացված հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը սակայն չի հիշատակել Ուկրաինան:
XS
SM
MD
LG