Մատչելի հղումներ

«Աֆղանստանում ափիոնի արտադրությունն աճում է արդեն երեք տարի»


Աֆղանստանում գրանցված միտումը ի չիք է դարձնում երկրի կառավարության կողմից թմրանյութերի համաշխարհային առևտրի մեջ երկրի մասնակցությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության վարչության համաձայն, Աֆղանստանում արդեն երրորդ տարին է, ինչ աճ է գրանցում ափիոնի արտադրությունը, և Աֆղանստանը շարունակում է ապահովել աշխարհում հերոինի արտադրության գրեթե 90 տոկոսը:

Վարչության կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, ափիոնի արտադրությունը հատկապես բարձր է երկրի ամենաանկայուն շրջաններում:

Ըստ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության վարչության, թալիբները երկրի անկայուն շրջաններում գյուղացիներին ափիոնի աճեցման մեջ օգնություն ցուցաբերելու միջոցով փորձում են ձեռք բերել նրանց աջակցությունը:

Զեկույցի համաձայն, անցյալ տարի գրանցված վատ եղանակի և բույսերի հիվանդության պատճառով ափիոնի մատակարարումը նվազել է և, համապատասխանաբար, գրանցվել է գների աճ, ինչի հետևանքով ներկայում ափիոնի աճեցումը նույնիսկ առավել գրավիչ է դարձել Աֆղանստանի գյուղացիների համար:

ՄԱԿ-ի վարչության զեկույցում նշվել է, որ Աֆղանստանում այս միտումը ի չիք է դարձնում երկրի կառավարության կողմից թմրանյութերի համաշխարհային առևտրի մեջ երկրի մասնակցությունը նվազեցնելուն ուղղված՝ մեկ տասնամյակից ավելի տևող ջանքերը:
XS
SM
MD
LG