Մատչելի հղումներ

Ուկրաինացիները բողոքի ցույց են անցկացնում՝ չենթարկվելով օրենքներին


Կիևում կիրակի օրն անցկացվող ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ստորագրված մի շարք նոր օրենքների դեմ, որոնք արգելում են երկրում անցկացնել հակակառավարական գրեթե բոլոր տեսակի ցույցերը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ցույց են անցկացնում քաղաքի կենտրոնում՝ չենթարկվելով նոր օրենքներին, որը զգալիորեն սահմանափակում է բողոքի ցույցերի մասնակցության իրենց իրավունքը:

Կիևում կիրակի օրն անցկացվող ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ուրբաթ օրը ստորագրված մի շարք օրենքների դեմ, որոնք արգելում են երկրում անցկացնել հակակառավարական գրեթե բոլոր տեսակի ցույցերը:

Այս օրենքները հինգշաբթի օրը հապճեպ ընդունվել էին Ուկրաինայի խորհրդարանում Յանուկովիչին սատարող օրենսդիրների կողմից, ինչից հետո

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը հատուկ հայտարարություն էր տարածել՝ կապված Ուկրաինայում հակաժողովրդական օրենքի ընդունման հետ, որտեղ անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի խորհրդարանի կողմից «առանց պատշաճ ընթացակարգերի պահպանման ընդունված մի շարք օրենքների կապակցությամբ»:

«Օրենսդրական այս միջոցներից մի քանիսը սահմանափակում են բողոքի խաղաղ ակցիաների կազմակերպումն ու խոսքի ազատությունը, սահմանափակում են լրատվամիջոցների անկախությունն ու խոչընդոտում են հասարակական կազմակերպությունների աշխատանքին», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին:

«Եթե Ուկրաինան իսկապես կապում է իր ապագան Եվրոպայի հետ, ապա այն պետք է ղեկավարվի ժողովրդավարական համընդհանուր սկզբունքներով և արժեքներով, որոնք ընկած են ազատ և խաղաղ Եվրոպայի հիմքում, և պետք է թույլ չտա դրանց կանոնավոր խախտումները», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG