Մատչելի հղումներ

Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին


«Այն, ինչին այսքան երկար ենք սպասել, տեղի կունենա գալիք շաբաթ». Պորոշենկոն

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն տեղեկացրել է, որ Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հունիսի 27-ին:

Նախագահ Պորոշենկոն ասել է նաև, որ գալիք շաբաթ Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու ծրագիրը Եվրամիության նախարարներին ներկայացնելու համար Լյուքսեմբուրգ կգործուղի երկրի նոր արտգործնախարարին:

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին հայտարարությամբ Ուկրաինայի նախագահը հանդես է եկել լրագրողներին երկրի խորհրդարանի հավանությանն ավելի վաղ արժանացած նոր արտգործնախարար Պավլո Կլիմկինին ներկայացնելուց հետո:

Արտգործնախարար Կլիմկինն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի առաջնահերթություններն ակնհայտ են:

«Դրանք են Ուկրաինայի արևելքի համար խաղաղության ծրագիրն ու Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն են», - ասել է Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարը:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը հունիսի 27-ին ստորագրելուն՝ նախագահ Պորոշենկոն իր հերթին նշել է. «Այն, ինչին այսքան երկար ենք սպասել, տեղի կունենա գալիք շաբաթ»:
XS
SM
MD
LG