Մատչելի հղումներ

Ուկրաինան հայտնել է անջատողականների երկու ռազմակայան ոչնչացնելու մասին


Կիևը տեղեկացրել է նաև ռուսաստանամետ երեք զինյալի ձերբակալության, ինչպես նաև իր ուժերի կողմից զոհերի բացակայության մասին

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ երկր զինված ուժերը գիշերային ժամերին իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացրել են ռուսաստանամետ անջատողականների երկու ռազմակայան:

Կիևը վերսկսվել է ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված ռազմական գործողությունները երկրում ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ազգային միասնության բանակցությունները մեկնարկելուց մեկ օր անց: Այս բանակցություններին սակայն չեն մասնակցում Ուկրաինայում հակամարտող կողմերը:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի համաձայն, երկրի զինված ուժերը ոչնչացրել են ռուսաստանամետ զինյալների ռազմակայանը Ռուսատանի սահմանից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կրամատորսկ քաղաքում:

Տուրչինովը տեղեկացրել է նաև, որ ռուսաստանամետ անջատողականների ռազմակայան է ոչնչացվել Կրամատորսկի հետ հարևան Սլավյանսկում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում ռուսաստանամետ անջատողականների դեմ իրականացված գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինծառայողների շարքում կորուստներ չեն եղել:

Ըստ հաղորդագրությունների, Ուկրաինայի զինծառայողները կալանավորել են ռուսաստանամետ երեք զինյալի, որոնցից մեկի մոտից առգրավվել է ձեռքի հակատանկային նռնականետ:
XS
SM
MD
LG