Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մերժել է Արևմտյան Ուկրաինայում հունգարացիներին ինքնավարություն տրամադրելու մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կոչերը:
Հունգարիայում հրապարակվող «Nepszabadsag» պարբերականում երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում Ուկրաինայի փոխարտգործնախարար Նատալյա Գալիբարենկոն նշել է, որ Ուկրաինայի այն տարածաշրջաններում, որտեղ ազգային փոքրամասնությունները բնակչության զգալի մաս են կազմում, նրանց լեզուները կօգտագործեն ուկրաիներենին հավասար՝ կրթության ոլորտում և պաշտոնական փաստաթղթերում:
«Ազգային հիմքերով մշակութային ինքնավարության ստեղծման հարցն ընդգրկված չէ օրակարգում: Մենք միասնական պետություն ենք, և պետք է զգուշությամբ մոտենանք ինքնավարության գաղափարին», - ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարարը:
Մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Օրբանի վերջերս արված հայտարարությունը՝ փոխարտգործնախարար Գալիբարենկոն շեշտել է, որ Ուկրաինայի գործընկերները պետք է զերծ մնան Ռուսաստանին ձեռնտու հայտարարություններով հանդես գալուց:
Հունգարիայի վարչապետը, անցյալ ամիս հանդես գալով երկրի հեռուստատեսության եթերում, ասել էր, թե «Ուկրաինան չի կարող լինել ո՛չ կայուն, ո՛չ էլ ժողովրդավարական, եթե այն իրավունքներ չտրամադրի փոքրամասնություններին, այդ թվում՝ հունգարացիներին»:
«Այդ իրավունքներից են երկակի քաղաքացիությունը և ինքնավարությունը», - ասել էր Հունգարիայի վարչապետը:
Հունգարիայի վարչապետ Օրբանը, որն այս տարի ավելի վաղ համոզիչ հաղթանակ էր տարել երկրում անցկացված ընտրություններում, վերահաստատել էր Արևմտյան Ուկրաինայում բնակվող մոտ 200 հազար հունգարացիներին ինքնավարություն տրամադրելու մասին կոչերը: Առաջին անգամ նման կոչերով ինքը հանդես էր եկել անցյալ շաբաթ՝ երկրի վարչապետի պաշտոնում երդմնակալության արարողության ժամանակ: