Մատչելի հղումներ

Ուկրաինան պատրաստ է մինչև մայիսի վերջ 4 միլիարդ դոլար վճարել Ռուսաստանին՝ բնական գազի դիմաց


Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դիդենկոն նշել է, որ Ռուսաստանին վճարվելիք գումարը հաշվարկելու համար Կիևն օգտագործել է 1000 խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար կազմող սակագինը

Ուկրաինան պատրաստ է մինչև մայիսի վերջ 4 միլիարդ դոլար վճարել Ռուսաստանին՝ այս երկրից առաքված բնական գազի դիմաց:

Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Իհոր Դիդենկո՝ նշելով, որ այս գումարը հաշվարկելու համար Կիևն օգտագործել է 1000 խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար կազմող սակագինը:

«Ուկրաինական կողմը հստակ նշել է, որ եթե ֆիքսված է 268,5 դոլար գինը, ապա «Նաֆտոգազ»-ը պատրաստ է մինչև մայիսի վերջ վճարել մոտ 4 միլիարդ դոլար կազմող գումար», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Դիդենկոն:

Նա տեղեկացրել է նաև, որ մայիս ամսվա ընթացքում Ուկրաինան Ռուսաստանից նախատեսում է ներմուծել 3,4 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ռուսաստանը ներկայում պահանջում է, որ 1000 խորանարդ մետր գազի դիմաց Ուկրաինան վճարի 485 դոլար:
XS
SM
MD
LG