Ուկրաինայի նախագահ Վիկկտոր Յանուկովիչն այսօր հանդիպում է ունեցել Կիև երկօրյա այցով ժամանած ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ՝ շարունակելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին Եվրամիության հետ առևտրի համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու հանգամանքով երկրում ստեղծված լարված իրավիճակը կարգավորմանն ուղղված ջանքերը:
Ուկրաինայում է նաև ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, որը հանդիպումներ է ունեցել երկրի ընդդիմության հիմնական երեք առաջնորդների հետ:
Վիկտորիա Նուլանդը երեքշաբթի ավելի ուշ հանդիպում կունենա նաև Ուկրաինայի նախագահի հետ:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել երկրի նախկին երեք նախագահների՝ Վիկտոր Յուշենկոյի, Լեոնիդ Կուչմայի և Լեոնիդ Կրավչուկի հետ: Հանդիպումը կայացել է ազգային կլոր սեղանի քննարկումների շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հետ, որի ընթացքում խորը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայում ստեղված իրավիճակով և բռնությունների բարձր հավանականությամբ:
Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում Փոխնախագահ Բայդենը շեշտել էր, որ անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել իրավիճակի լարվածությունը և երկխոսություն մեկնարկել ընդդիմության առաջնորդների հետ՝ Ուկրաինայի ապագայի շուրջ համաձայնության գալու նպատակով:
Միացյալ Նահանգների փոխնախագահը նշել էր, որ ժողովրդավարական հասարակությունում բռնության համար տեղ չկա, և որ բռնությունների որևէ դրսևորում չի համապատասխանում երկու պետությունների միջև հարաբերություններին: