Ուկրաինայի նորանշանակ նախագահը պատրաստ է բանակցություններ անցկացնել երկրի արևելյան շրջաններում գործող ընդդիմախոսների հետ այն դեպքում, եթե ռուսաստանամետ անջատողականները համաձայնվեն վայր դնել զենքը:
Ուկրաինայի նախագահի վարչակազմի հայտարարության համաձայն, Պետրո Պորոշենկոն տեղեկացրել է Դոնեցկի մարզպետ Սերհիյ Տարուտային այն մասին, որ «չի բացառում Դոնեցկում հակամարտության տարբեր կողմերի, որոնք սատարում են Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագիրը, մասնակցությամբ կլոր սեղանի անցկացումը»:
Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը, երկրում գործող ռուսաստանամետ անջատողականների կողմից կրակի դադարեցումը և հակամարտությանը չմասնակցող խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքի ստեղծումը:
«Մեզ պետք չեն այնպիսի բանակցություններ, որոնք պարզապես անցկացվում են՝ բանակցելու համար: Մեր խաղաղության ծրագիրը պետք է հիմք դառնա՝ հակամարտության լարվածության հետագա նվազեցման համար», - ասել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Դոնեցկի մարզպետ Տարուտայի հետ անցկացված հանդիպման ժամանակ:
Սերհիյ Տարուտան, որը Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, Կիևի կողմից նշանակվել է Դոնեցկի մարզպետի պաշտոնում՝ երկրի արևելյան շրջանները Ուկրաինայի կազմում պահելու նպատակով: Տարուտան իր պաշտոնին նշանակվել էր այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին Ուկրաինայում անցկացված բողոքի ցույցերի արդյունքում տապալվել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը: Իր իշխանության տապալումից հետո Յանուկովիչը փախուստի էր դիմել Ռուսաստան:
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն երկուշաբթի և երեքշաբթի օրերին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որը բարձր է գնահատել խաղաղ ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ Ուկրաինայի առաջնորդի կողմից գործադրվող ջանքերը: