Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկն ասել է, թե Ռուսաստանը նախատեսում է ոչնչացնել Ուկրաինան՝ հրահրելով Օդեսա քաղաքում տեղի ունեցած բախումների նման բախումներ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 40 ռուսաստանամետ ակտիվիստ, իսկ երկիրը շատ մոտ է կանգնել քաղաքացիական պատերազմի շեմին:
Վարչապետի պաշտոնակատար Յացենյուկը, հանդես գալով Օդեսայում, նավահանգստային այս քաղաքում տեղի ունեցածի համար պատասխանատվությունը դրել է ոստիկանության ուժերի վրա, որոնք, ըստ նրա, «ավելի շատ են հետաքրքրված կոռուպցիայի պտուղները քաղելու, քան կարգուկանոնը պաշտպանելու մեջ»:
Յացենյուկի համաձայն, իրավապահ մարմինների կողմից իրենց աշխատանքը պատշաճ կատարելու դեպքում «հնարավոր կդառնար վնասազերծել ահաբեկչական այս կազմակերպությունները»:
Ըստ Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարի՝ Օդեսայի տարածաշրջանային ոստիկանության ղեկավարը հեռացել է պաշտոնից, իսկ դատախազությունը հետաքննություն է մեկնարկել:
«Դատախազությունը հետաքննություն է անցկացնելու բոլորի նկատմամբ՝ սկսած ոստիկանապետից, նրա տեղակալներից, մինչև ոստիկանության յուրաքանչյուր ծառայող», - ասել է վարչապետի պաշտոնակատար Յացենյուկը:
Օդեսայում կիրակի օրը ռուսաստանամետ հարյուրավոր ակտիվիստներ շրջապատել էին ոստիկանության բաժանմունքը՝ հորդորելով ազատ արձակել ուրբաթ օրը տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված իրենց համախոհներին:
Տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցչի համաձայն, Օդեսայում ռուսաստանամետ ակտիվիստների և Կիևի իշխանությունների կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվել էր մոտ 170 մարդ, որոնցից 50-ը հետագայում ազատ է արձակվել: