Ուկրաինայի իշխող «Տարածաշրջանների կուսակցությունը» ներկայացնող օրենսդիրները հանդիպում են ունեցել երկրի վարչապետ Միկոլա Ազարովի հետ, որի ընթացքում պահանջել են «90 տոկոսով թարմացնել» կառավարության կազմը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ըստ էության փորձելով թուլացնել ստեղծված քաղաքական լարվածությունը, որոշ զիջումների է գնացել, այդ թվում՝ աշխատանքից է հեռացրել ցուցարարների դեմ ոստիկանների կողմից բռնությունների գործադրում թույլ տված երկրի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների:
Եվրամիության հետ Ուկրաինայի մերձեցման կողմնակից ընդդիմությունը սակայն «կիսամիջոցներ» է անվանել դրանք՝ շարունակելով պահանջել վարչապետ Ազարովի հրաժարականը, ինչպես նաև վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական հարցերով խորհրդական Անդրեյ Բելոուսովը երկուշաբթի օրն ասել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինային վարկեր տրամադրել՝ Կիևին տնտեսական խնդիրների հաղթահարման գործում օգնություն տրամադրելու և Ուկրաինան Մոսկվայի ազդեցության ներքո պահելու նպատակով:
Պուտինի տնտեսական հարցերով խորհրդականը նշել է, թե հնարավոր է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում ձեռք բերվի վարկ տրամադրելու մասին համաձայնություն: