Մատչելի հղումներ

Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են դուրս բերել զորքերը Ղրիմից


Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տուրչինովի համաձայն, նման որոշում կայացվել է՝ Ուկրաինայի զինված ուժերի ծառայողների կյանքին և առողջությանը ներկայացվող սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են դուրս բերել երկրի զինված ուժերը Ղրիմից՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ներկայացվող սպառնալիքների և գործադրվող ճնշման պատճառով:

Այս մասին, հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանի առջև, ասել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը մուտք են գործել Ֆեոդոսիա քաղաքի մոտակայքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերին պատկանող ռազմական հաստատություններ՝ այսպիսով ավարտելով Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերին պատկանող հաստատությունների աստիճանաբար իրականացված գրավումը:

Տուրչինովի համաձայն, նման որոշում կայացվել է՝ Ուկրաինայի զինված ուժերի ծառայողների կյանքին և առողջությանը ներկայացվող սպառնալիքի պատճառով:

«Ազգային պաշտպանության և անվտանգության խորհուրդը կարգադրել է պաշտպանության նախարարությանը իրականացնել Ղրիմում գտնվող մեր ստորաբաժանումների տեղափոխությունն ու վերջիններիս ընտանիքների էվակուացումը», - հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանի առջև՝ ասել է երկրի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը:
XS
SM
MD
LG