Մատչելի հղումներ

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ ոստիկանության հետ բախումներից հետո


Յուրիյ Լուցենկոն, որը նախկինում զբաղեցնում էր երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը, տեղափոխվել էր Կիևի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուրիյ Լուցենկոն, որը նախկինում զբաղեցնում էր երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը, տեղափոխվել էր Կիևի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք Եվրոպական Միության հետ հարաբերությունների մերձեցման ջատագով ցուցարարների և նրանց դեմ մահակներ կիրառած ոստիկանության ծառայողների հետ բախումներից հետո:

Բախումները տեղի էին ունեցել ուրբաթ ուշ երեկոյան Կիևի դատարաններից մեկի շենքի մոտակայքում՝ դատարանի կողմից Վլադիմիր Լենինի արձանը 2011 թվականին պայթեցնելու դավադրությանը մասնակցելու համար երեք անձանց վեց տարվա ազատազրկման դատապարտելուց հետո:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 2011 թվականին ձերբակալել էր տեղական խորհրդի մի խումբ պատգամավորներ, որոնց ներկայացվել էին ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներ:

Դատարանի շենքի մոտակայքում հավաքված ցուցարարներին ցրել էին Ուկրաինայի ոստիկանության «Բերկուտ» անվանումը կրող հատուկ ստորաբաժանման ծառայողները: Բախումների հետևանքով բացի Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Լուցենկոյի, վնասվածքներ են ստացել ցույցի այլ մասնակիցներ, այդ թվում՝ լրագրողներ:
XS
SM
MD
LG