Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը կարգադրել է երկրի անվտանգության ուժերին գործողությունների դիմել երկրի արևելյան մասում պետական մարմինների շենքեր գրաված ռուսաստանամետ անջատողականների դեմ:
Նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը, երեքշաբթի օրը հանդես գալով Ուկրաինայի օրենսդիրների առջև, ասել է, որ ռուսաստանամետ անջատողականների դեմ գործողությունները մեկնարկել են Դոնեցկի մարզում, որտեղ անջատողականներն ավելի վաղ անտեսել էին զենքը վայր դնելու մասին Կիևի ներկայացված նախազգուշացումը, որի ժամկետը լրացել էր նախօրեին:
Տուրչինովի համաձայն, անջատողականների դեմ ուղղված գործողություններն անվտանգության ուժերը կիրականացնեն «աստիճանաբար և զգուշորեն»:
Ռուսաստանամետ ցուցարարները, ըստ հաղորդագրությունների, երկուշաբթի օրվա ավարտին ամրապնդել էին իրենց դիրքերը և կառուցել նոր բարիկադներ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման լուրջ անհանգստություն էր արտահայտել Ռուսաստանի կառավարության կողմից ռուսաստանամետ անջատողականների գործողություններին տրամադրվող աջակցության կապակցությամբ, ինչը կարող է խաթարել և ապակայունացնել Ուկրաինայի կառավարությունը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման կրկին նշել էր Ուկրաինայում ձևավորված լարվածության նվազեցման համար Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն Ուկրաինայի սահմանների մոտակայքից հեռացնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի նախագահ Պուտինն իր հերթին հորդորել էր ԱՄՆ-ի նախագահ Օբամային ազդեցություն գործադրել Ուկրաինայի կառավարության վրա, որպեսզի այն ուժ չգործադրի ռուսաստանամետ ցուցարարների նկատմամբ:
Նախագահ Պուտինը երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հերքել էր ցույցերում Ռուսաստանի գործակալների մասնակցության մասին մեղադրանքները՝ «անվստահելի տեղեկությունների վրա հիմնված շահարկումներ» անվանելով դրանք:
Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինն ասել էր, թե բողոքի ցույցերի մասնակիցներն արտահայտում են հասարակության դժգոհությունը Ուկրաինայի արևելքում ռուսախոս բնակչության շահերը ճանաչելու ցանկության բացակայության կապակցությամբ:
Երկու կողմերը համաձայնվել են շարունակել դիվանագիտական լուծման որոնումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում՝ Ժնևում ապրիլի 17-ին կայանալիք քառակողմ հանդիպմանն ընդառաջ, որին, բացի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, կմասնակցեն նաև Եվրամիության և Ուկրաինայի ներկայացուցիչները: