Մատչելի հղումներ

Ուկրաինայում Յանուկովիչի ձերբակալության հրամանագիր է արձակվել


Վիկտոր Յանուկովիչ (արխիվային լուսանկար)
Վիկտոր Յանուկովիչ (արխիվային լուսանկար)

Ուկրաինայում արձակվել է երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալության հրամանագիր, որտեղ Յանուկովիչն և երկրի այլ պաշտոնյաներ մեղադրվում են ցուցարարների զանգվածային սպանության մեջ

Ուկրաինայում արձակվել է երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալության հրամանագիր, որտեղ Յանուկովիչն և երկրի այլ պաշտոնյաները մեղադրվում են ցուցարարների զանգվածային սպանության մեջ:

Ուկրաինայի ներքին գործերի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավախովը Յանուկովիչի ձերբակալության հրամանագիր արձակելու մասին հայտարարությամբ հանդես է եկել երկուշաբթի օրը:

Ավախովի համաձայն, Յանուկովիչին վերջին անգամ տեսել են Ղրիմում, սակայն տապալված նախագահի գտնվելու վայրն այժմ անհայտ է:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը կայցելի Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա երկրի ժամանակավոր իշխանությունների հետ:

Էշթոնի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Կիև կայանալիք իր այցելության ընթացքում կքննարկվի այն, թե ինչպես Եվրամիությունը կարող է օգնել Ուկրաինայի քաղաքական և տնտեսական կայունացման հարցում:

Ուկրաինայի խորհրդարանը կիրակի օրն անցկացված հատուկ նիստի ժամանակ անցկացված քվեարկության արդյունքներով խորհրդարանի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովին նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախօրեին զգուշացրել էր Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին :

Նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը շեշտել էր, որ «Ռուսաստանի կողմից ներխուժումը շատ լուրջ սխալ կլինի»:
XS
SM
MD
LG